«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Հուսով եմ՝ էդ մարդիկ կհիշեն

Հուսով եմ՝ էդ մարդիկ կհիշեն
10.03.2025 | 12:11

Լսել եմ՝ գերագույն ոչնչությունը Գյումրիում ճառել ա «թալանի» ու «ապօրինի գույքի» վերադարձի մասին։

18 թիվն ա հիշել - նույն «շուստրիությամբ» ուզում ա միամիտ մարդկանց էլի «իրենով անի»։

Հուսով եմ՝ էդ մարդիկ կհիշեն, թե իրենց արցախցի հայրենակիցների ինչքա՜ն ՕՐԻՆԱԿԱՆ գույք ոչ ու փուչ էղավ ու մնաց թշնամուն։

Հուսով եմ՝ էդ մարդիկ կհիշեն «ԱՆԻՖ» հիմնադրամներն ու նիկոլական անխնա թալանի մյուս օրինակները։

Հուսով եմ՝ էդ մարդիկ կգիտակցեն, որ հետ բերվող միֆական «բրաբուսներին» զուգահեռ՝ իրենց հարկերն ու տուրքերը աճում են, այլ ոչ թե նվազում։

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1452

Մեկնաբանություններ